Էլմար Մամեդյարով. «Լուծումը կարող է լինել նաեւ ռազմական»

irevanaz.com«Եթե դիվանագիտական մեթոդները արդյունք չտան, մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած միջոցներ` վերադարձնելու մեր տարածքները», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեքսիկական The News թերթին տված  հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ամենամեծ խնդիրն է: Մեր տարածքի գրեթե 20 տոկոսը օկուպացված է Հայաստանի կողմից», - ասել է Մամեդյարովը: - «Ցավոք, միջազգային հանրությունը, մասնավորապես` (միջնորդական առաքելություն իրականացնող – Իրեւան) ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, բավարար ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Մենք պետք է ակտիվացնենք մեր բանակցությունները»:

Արդեն կա այսպես կոչված սկզբունքների պլան ուղղակի բանակցությունների գործընթացի համար: Եվ այդ բանակցություններից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա: Սակայն ամենավերջին պահին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապակառուցողական դիրք գրավեց բանակցություններում:

«Վերջ ի վերջո, դա ժամանակի հարց է, անշուշտ, ես բացարձակապես վստահ եմ, որ Հայաստանը վերջին հաշվով կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրավունքի հարց է: Միջազգային բոլոր պայմանագրերի, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից` արդարությունը մեր կողմն է», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

«Այսօր Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ ժամանակը չի աշխատում Հայաստանի օգտին:

«Վերջ ի վերջո, դա ժամանակի հարց է, անշուշտ, ես բացարձակապես վստահ եմ, որ Հայաստանը վերջին հաշվով կվերադարձնի մեր տարածքները, քանի որ դա միջազգային իրավունքի հարց է», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

«Որպես արտգործնախարար` ես միշտ գերադասում եմ դիվանագիտական լուծումները: Մենք կփորձենք օգտագործել դիվանագիտական միջոցները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար», - հայտարարել է Մամեդյարովը ու հավելել. - «Չեմ կարծում, թե մենք սպառել ենք բոլոր դիվանագիտական տարբերակները այդ հարցով: Սակայն եթե Ադրբեջանի դեմ օգտագործվեն ռազմական միջոցներ, ինչպես արդեն տեղի է ունեցել ավելի վաղ, լուծումը կարող է լինել ռազմական»:



Читайте также

Оставить комментарий

Комментариев - 1


Здравствуйте! Отличная статья! Спасибо за подаренные хорошие эмоции… Этот блог - супер!!! Еще что нибуть по этой теме охотно, прочитал бы на одном дыхании. Благодарю.