Էլմար Մամեդյարով. «Ադրբեջանը կշարունակի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները»

irevanaz.com

Քանի դեռ կան խաղաղ ճանապարհով կարգավորման հնարավորություններ՝ Ադրբեջանը կշարունակի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Ճիշտ է, այս տարի մեզ չհաջողվեց բանակցություններում կոնկրետ առաջընթաց արձանագրել, սակայն, ճիշտ չէր լինի ասել, թե «բանակցությունները մտել են փակուղի»: Բազմաթիվ հանդիպումները և տարվա ընթացքում առաջադրված կոնկրետ նախաձեռնությունները ցուցադրում են բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը: Մենք միշտ հայտարարել ենք, որ քանի դեռ կա հնարավորություն հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման համար՝ մենք օգտագործելու ենք այդ հնարավորությունը», - ասել է Էլմար Մամեդյարովը ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, մինչ այսօր մշակված բոլոր փաստաթղթերը ենթադրում են հակամարտության փուլ առ փուլ կարգավորումն, օկուպացված ադրբեջանական հողերի ազատում, ներքին վերաբնակների իրենց տներ վերադարձ, և վերջին փուլում՝ կարգավիճակի հետ կապված հարցի լուծում:
«Ինչ վերաբերում է անվտանգության և կարգավիճակի հարցերին, որոնք մշտապես բարձրացվում են Հայաստանի կողմից, կուզենայի մեկ անգամ ևս ընդգծել, որ այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն ԵԱՀԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և որոշումների շրջանակներում: Քանի դեռ ադրբեջանցի բնակիչները իրենց տներ չեն վերադարձել՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:



Читайте также

Оставить комментарий