Էլմար Մամեդյարով. «Աշխարհը պետք է միանշանակ գնահատական տա ԱՀ տարածքների օկուպացիային»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը խանգարում է ողջ տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳն ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Լիտվայի Սեյմի նախագահ Իրենե Դեգուտենեի հետ հանդիպման ընթացքում։
ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, Է. Մամեդյարովը այնուհետև հայտարարել է՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացման և այնտեղից տեղի բնակչության վտարման փաստի կապակցությամբ՝ համաշխարհային հանրության կողմից կտրուկ դիրքորոշման արտահայտման անհրաժեշտության մասին։
Իր հերթին՝ լիտվական խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Վիլնյուսը միանշանակորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Իսկ Սեյմը ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ՝ մոտ 50 պատգամավորների ստորագրությամբ՝ բանաձև է նախապատրաստել։ Հյուրը հակամարտության շուտուփույթ կարգավորման հույս է հայտնել։