Էլմար Մամեդյարով. «Հայաստանը շարունակում է անտեսել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը»
Հայաստանը շարունակում է անտեսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք պահանջում են հայկական ուժերի անհապաղ և անվերապահորեն դուրս բերումը Ադրբեջանի օկուպացված հողերից:
Այս մասին Նյու Յորքում Չմիավորման շարժման կազմակերպության նախարարական նիստում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Չնայած միջազգային հանրության նախազգուշացմանը և դատապարտմանը, ինչպես նաև հակամարտության կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերին՝ Հայաստանի կողմից քայլեր են ձեռնարկվում օկուպացված տարածքների գաղութացման և անեքսիայի ուղղությամբ», - հայտարարել է Մամեդյարովը:
Նա հավելել է, որ Հայաստանը փորձում է յուրացնել ադրբեջանական ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը, կողոպտում է օկուպացված տարածքների բնական պաշարները և այլ հարստությունները: