Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի անհապաղ»

irevanaz.comԵթե Ֆրանսիան շարունակի աջակցել Հայաստանին, ապա նրա ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում կիմաստազրկվի:

Այս մասին թուրքական  Abhaber գործակալությանը հայտնել է ԱՀ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

Նա անընդունելի է անվանել Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը, որն ընդունել է այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնող օրինագիծ: Մամեդյարովն ընդգծել է, որ քաղաքագետների կողմից պատմական հարցի քննարկումը կարող է հակառակ արդյունք ունենալ:

«Ինչու՞ Ֆրանսիան չի տեսնում ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացիան: Նա պետք է ուշադրություն դարձներ Ադրբեջանի դեմ ուղղված Հայաստանի ագրեսիային, որի հետ.անքով ավելի քան 1 մլն մարդ փախստական է դարձել», - ասել է նախարարը:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի անհապաղ, քանի որ դրա ժամանակը սպառվում է: Եվրամիությունը նույնպես պետք է նախաձեռնություն ցուցաբերի: ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն 20 տարի է չի կարողանում լուծել այս հարցը: Մեր համբերությունն անսահման չէ», - ընդգծել է Մամեդյարովը: 



Читайте также

Оставить комментарий