ԴԱՐՅԱ ԳՐԵՎՑՈՎԱ. ԵԱՀԿ ՄԽ-Ն ՈՉԻՆՉ ՉԿԱՐՈՂԱՑԱՎ ԼՈՒԾԵԼ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ԵԱՀԿ Մինսկի խումբն այն տեսքով, որով Հայաստանը և Ֆրանսիան կցանկանային տեսնել, այժմ անհնար է: Մոտ 30 տարի այն չկարողացավ որևէ հարց լուծել խաղաղ ճանապարհով, չկարողացավ հասնել ինչ-որ պայմանավորվածության:
Այդ մասին ասել է քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն Դարյա Գրևցովան:
«Իհարկե, Հայաստանի և Ֆրանսիայի համար կարևոր է պահպանել Մինսկի խումբը իրենց նպատակների համար: Բայց դա անհնար է, քանի որ հարցը արդեն լուծված է: Եվ հիմա անընդունելի է կարգավիճակի վերաբերյալ որևէ նոր հարց բարձրացնելը: Ռուսաստանը նույնպես ցանկանում է պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ կարևոր է համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնությունների ամրապնդումը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում:
Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն անդամակցում են ինչպես ԵԱՀԿ-ին, այնպես էլ ՄԱԿ-ին: Հաջորդ դերը, որ կարող է ունենալ Մինսկի խումբը, կոմունիկացիաների ապաշրջափակմանը և տրանսպորտային միջանցքների ստեղծմանն օգնելն է: Սա նշանակալի օգուտ կբերեր ամբողջ տարածաշրջանին: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ներգրավվել մարդասիրական առաքելության մեջ», - ասել է ռուսաստանցի քաղաքագետը: