ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍՕՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՎԵՐԱԾՆՎՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աղդամի Մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ։
Նշելով, որ ազատագրված բոլոր հողերում իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ, պետության ղեկավարն ասել է. «Օկուպացիայի ընթացքում հայկական պետությունը, իրականացնելով նպատակային քաղաքականություն, հողին է հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը: Այս և այլ ազատագրված շրջաններ այցելող օտարերկրյա հյուրերը չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը, իսկ շատ դեպքերում՝ նաև զայրույթը»: