ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՑԱՀԱՏԻԿ ԵՎ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութեր, այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Բեռը ուղարկվելու է Բալաջարի կայարանից:
Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը:
Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:
Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:


Читайте также

Оставить комментарий