ՆԱԽՕՐԵՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՎՍ ՈՒԹ ՎԱԳՈՆ ՑՈՐԵՆ

Նախօրեյին Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս ութ վագոն ցորեն, հաղորդում է «Ազերթաջը»։
Ըստ հաղորդագրության, վագոնները Հայաստան են բերում՝ 560 տոննա ռուսական ցորեն, մինչ այժմ այս ճանապարհով Ռուսաստանից Հայաստան է հասել 20,660 տոննա հացահատիկ։
Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:


Читайте также

Оставить комментарий