ԹՐԱՄՓ. ԱՄՆ-Ն «ԼԻԱԿԱՏԱՐ ԵՎ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ» Է ՏԱՐԵԼ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը AFP-ին ասել է, որ Միացյալ Նահանգները «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի համաձայնեցումից հետո։«Լիակատար և ամբողջական հաղթանակ։ 100 տոկոս։ Դրանում կասկած չկա», - ասել է Թրամփը՝ պատասխանելով AFP-ի հարցին, թե արդյոք նա այսպիսով հաղթանակ է հայտարարում հրադադարով։
Թրամփը, որն ավելի վաղ գրել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այսօր գիշեր», եթե Իրանը չկարողանա համաձայնության գալ, նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը նա անվանել է «գործունակ հիմք բանակցությունների համար»։
Սակայն, երբ Թրամփին հարցրել են գործարքի խզման դեպքում Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու իր սկզբնական սպառնալիքների մասին, նախագահը պատասխանել է. «Դուք պետք է տեսնեք», - ասվում է AFP-ի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Թրամփը պնդել է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը կընդգրկվի ցանկացած խաղաղության համաձայնագրում։
Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։

