ԶԵԼԵՆՍԿԻ. ԿՑԱՆԿԱՆԱՅԻ ԿՐԿԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆԿՐԿԻՆ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ցանկանում է կրկին շնորհակալություն հայտնել Ադրբեջանին և Թուրքիային։«Report» գործակալության թղթակցի հարցին առցանց պատասխանելով՝ Ուկրաինայի նախագահը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքն արդեն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին և Թուրքիային համագործակցության համար՝ նշելով, որ կցանկանար կրկնել այդ խոսքերը։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային։ Մենք իսկապես սկսել ենք համագործակցել պաշտպանության ոլորտում։ Եկեք չխորանանք մանրամասների մեջ, եթե հնարավոր է։ Բայց մենք բավականին արագ առաջընթաց ենք գրանցում երկու երկրների հետ մեր համագործակցության մեջ։ Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս երկրների ղեկավարներին և ժողովուրդներին», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։

