ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՄԵՐ ՍՊԱՍՈՒՄՆ ԱՅՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի մասը, և Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Բայրամովը:
Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք: Նախարարը հայտնել է, որ այդ ուղղությամբ ստեղծվել են հանձնաժողովներ:
«Այս աշխատանքը պարբերաբար շարունակվում է։ Մենք արդեն ականատես ենք եղել կատարված աշխատանքի առաջին դրական արդյունքներին. սահմանազատվել է պետական սահմանի մոտ 13 կմ-ը»,- ասել է նա:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ երկու կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:
«Սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Գործընթացը կիրականացվի, էքսկլավ գյուղերի հարցերը կստանան իրենց լուծումը»,- ասել է Բայրամովը:


Читайте также

Оставить комментарий