ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ՝ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

Հանդիպման ընթացքում Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, խաղաղ գործընթացի առաջխաղացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ազատագրված տարածքներում վերականգնման աշխատանքների մասին։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ չնայած Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնությունները դեռևս մնում են այս երկրի Սահմանադրության և օրենսդրական ակտերում, և դա խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտն է։
Ջեյհուն Բայրամովը երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար՝ ասելով, որ այդ հանդիպումը չի կայացել Հայաստանի մերժման պատճառով։