ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՐԵԼ Է ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԵՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ Արևելյան գործընկերության հարցերով Եվրոպական արտաքին կապերի ծառայության հատուկ ներկայացուցիչ Դիրկ Շուբելի հետ։
Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկացրել է՝ հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղության օրակարգի առաջընթացին ուղղված ջանքերի մասին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը մշտապես ռազմաքաղաքական սադրանքներ է իրագործում:
Նա ընդգծել է, որ պահպանվող ականային սպառնալիքը խաթարում է խաղաղության հաստատման գործընթացը։ Մտահոգություն հայտնելով վերջին շրջանում հայկական սադրանքների ավելացման կապակցությամբ, մասնավորապես՝ ԵՄ առաքելության իրականացման ընթացքում, Ջեյհուն Բայրամովն ընդգծել է այդ առաքելության չարաշահման ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վնասելու անթույլատրելիությունը։