ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎ. ԿԱՐԵՎՈՐ Է ԼԻԱՐԺԵՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գերմանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի գիտության և քաղաքականության հիմնադրամի միջազգային քաղաքականության և անվտանգության գերմանական ինստիտուտի տնօրեն Շտեֆան Մայերի և ինստիտուտի գիտաշխատողների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության, միջազգային ասպարեզում և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ռազմավարական էներգետիկ գործընկերության հարցեր։
Ջեյհուն Բայրամովը իր զրուցակիցներին տեղեկացրել է 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների և եռակողմ հայտարարությունների ստորագրման, կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մասին։
Ընդգծվել է ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացման կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։