ԲՈՐԵԼՆ ՈՒ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Հեռախոսազրույցի ընթացքում Բորելը Բայրամովին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության նախապատրաստման մասին և նշել ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։
Բայրամովն, իր հերթին, ընդգծել է, որ «Ժնևի հանդիպման ժամանակ հայկական կողմին են ներկայացվել խաղաղության պայմանագրի տարրերը, անհրաժեշտ համարել հնարավորինս շուտ սկսել դրա և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները»: