ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Քննարկվել են նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության ոլորտները և միջազգային հարթակներում գործունեության հարցերը։