ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Արբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով դեսպան Բրիս Ռոկֆոյի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Մտքեր են փոխանակվել նաև բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի և միջազգային օրակարգի այլ հարցերի շուրջ:


Читайте также

Оставить комментарий