ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՂԻՂ ՇՓՈՒՄՆԵՐԸ

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը։
Այս մասին ԵՄ ներկայացուցիչը գրել է իր թվիթերյան էջում։
«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ ԵՄ-ն աջակցում է անմիջական շփումներին և ներգրավվածությանը», - նշել է Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ի շարունակություն երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։


Читайте также

Оставить комментарий