ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՆԵԼ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Եվրամիությունը պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ և ամուր խաղաղության հասնելուն։
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Այսօր մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել և տուժել են ավելի քան 30 տարվա հակամարտության ընթացքում։ Չլուծված խնդիրները պետք է լուծվեն՝ համապարփակ և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց ապահովելու համար, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ գնան։ Եվրամիությունը աջակցում է ձեզ և տարածաշրջանին»,- գրել է Կլաարը։


Читайте также

Оставить комментарий