ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՓԱՐԻԶԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

Ֆրանսիայի եռանդը՝ հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ դրական քայլերի ժամանակ նպաստում է խնդրի սրմանը։
Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Շոլցի նախաձեռնությամբ կայացած հանդիպումից հետո նշվել է՝ խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Բայց անմիջապես հետո եղավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, իսկ հետո այս երկրի պաշտպանության նախարարի այցը Հայաստան, նրա սադրիչ հայտարարությունները։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումն անհանգստացնում է բազմաթիվ կառույցների»,- հավելել է Բայրամովը։


Читайте также

Оставить комментарий