ԲԱՅՐԱՄՈՎԸ՝ ԲՈՐԵԼԻՆ․ «ԵՄ ՈՐՈՇ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԹԱՐՈՒՄ ԵՆ ԵՄ ԱՆԱՉԱՌ ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐԸ»
Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ սկզբունքների հարգման վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման միակ ճանապարհն է, Բրյուսելում, Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ, ասել է Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը բարձր է գնահատում կարգավորման գործընթացում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը՝ Բայրամովը, առանց անուններ նշելու, միևնույն ժամանակ դժգոհել է՝ «Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են այս գործընթացում Եվրամիության անաչառ միջնորդի դերը»։
Նշվել է վերջին միջոցառումների դրական ազդեցությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վստահություն ձևավորելու համար։