ԲԱՅՐԱՄՈՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Մայիսի 15-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հանդիպել է՝ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոսեպ Բորել հետ։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, ներառյալ էներգետիկ և տրանսպորտային միջանցքների ոլորտում համագործակցությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում առկա իրավիճակը:
Ընդգծվել է Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման կարևորությունը, որը կայացել է գրեթե իննամսյա ընդմիջումից հետո՝ խաղաղության օրակարգն առաջ մղելու առումով։ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանի նվիրվածությունը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա։
Ընդգծվել է, որ գործընթացին խոչընդոտելու փորձերը, այդ թվում՝ Հայաստանի կողմից վերջին սադրանքները կանխելը մեծ նշանակություն ունի։ Միաժամանակ նշվել է Հայաստանի կողմից ականային վտանգի վերացման կարևորությունը։
Կողմերը նշել են նաև՝ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների շուտափույթ ավարտի կարևորությունը, որը իրավական հիմք կդառնա՝ Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների համար։