ԱԳՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷՐ

Մայիսի 14-ին Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի վարչապետի հինգերորդ հանդիպումը համարում ենք արդյունավետ և արդյունքի հասնելու կողմնորոշված՝ հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։
Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Նախ պետք է նշել, որ «բրյուսելյան ձևաչափով» հանդիպման վերսկսումը գրեթե 9-ամսյա ընդմիջումից հետո, որի պատճառը գործընթացին միջամտելու և տարբեր պայմաններ առաջ քաշելու փորձերն էին, կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսության խրախուսման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների վերականգնման հարցերում կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման վերաբերյալ ևս մեկ անգամ ներկայացվել է կողմերի ուշադրությանը։ Մասնավորապես, առանձնահատուկ նշանակություն ունեն պետությունների տարածքային ամբողջականության հարգման և այս համատեքստում Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ընդունման հարցերը։
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել քննարկելու հումանիտար հարցեր, որոնք առնչվում են հետհակամարտային կարգավորմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվել է անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և ականազերծման ոլորտում աշխատանքների արագացման կարևորությունը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգային սահմանների հարգման հիման վրա, տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու միակ ճանապարհն է»,- ասված է հայտարարության մեջ։


Читайте также

Оставить комментарий