ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԱՐԳՈՒՍ ՑԱԽԿՆԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան ժամանել է Բաքու։ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը այս մասին գրել է X սոցիալական մեդիա հարթակում։«Հենց նոր ժամանեցի Բաքու։ Այսօր մենք պաշտոնապես բացում ենք Էստոնիայի դեսպանատունը Ադրբեջանում։ Սա կարևոր իրադարձություն է, որը արտացոլում է մեր երկրների միջև կապերի ամրապնդումը», - նշել է նախարարը։
Ցախնայի խոսքով՝ այցի ընթացքում կքննարկվեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և եվրոպական անվտանգության ամրապնդման հարցեր։

