ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ԵՎ ՆՐԱ ՃԱՊՈՆԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ ՏՈՇԻՄԻՑՈՒ ՄՈՏԵԳԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Տոկիո կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է իր ճապոնացի գործընկեր Տոշիմիցու Մոտեգիի հետ։Աես մասին հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Այցը ընդգծում է երկու երկրների հանձնառությունը՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները և ընդլայնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում», - ասվում է հայտարարության մեջ։
Բայրամովը նշել է Ադրբեջանի աճող դերը որպես միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն և ընդգծել է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կարևորությունը տարածաշրջանային և համաշխարհային կապերի ամրապնդման համար։
Արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ազերի-Չիրագ-Գյունեշլի գազային հանքավայրի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շուրջ համագործակցությունը՝ ընդգծելով Ադրբեջանի կարևոր դերը համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման գործում։
Բայրամովը ճապոնական կողմին ներկայացրել է հետհակամարտական շրջանում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքները և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

