ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՎՆԱՍՎԵԼ Է ԿԻԵՎԻ ՎՐԱ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ. ՎԵՐՋԻՆ ՆՄԱՆԱՏԻՊ ՄԻՋԱԴԵՊԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԳԻՇԵՐԸ
Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը։Շևչենկովսկի շրջանի, որտեղ գտնվում է դիվանագիտական առաքելությունը, ուղղությամբ արձակված հրթիռներից մի քանիսը ընկել են դեսպանատան շենքի մոտ, պայթյունի ալիքը կոտրել է պատուհանները։
Նշենք, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունն արդեն մի քանի անգամ վնասվել է Կիևի վրա ռուսական օդային հարվածներից։ Վերջին նմանատիպ միջադեպը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 14-ի գիշերը։
Դրանից հետո Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։

