ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ բանաձևը հեռու է իրականությունից, լի է ստերով ու զրպարտություններով, և Ադրբեջանն այն կտրականապես մերժում է:
Նշվել է, որ բանաձևն ակնհայտորեն սադրիչ է, և Ֆրանսիան, որը հայտարարում է, թե ցանկանում է նպաստել խաղաղ գործընթացին, ևս մեկ անգամ բացահայտ ցուցադրեց իր հայանպաստ, կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։
Ընդգծվել է, որ Ֆրանսիայի այս քայլը նպատակ ունի լուրջ հարված հասցնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը: