ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԵՎԱՆՇԻՍՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Փարիզի կողմնակալ քաղաքական դիրքորոշումը՝ որպես երկրի, որը մտադրություն է հայտնում նպաստելու հայ - ադրբեջանական կարգավորմանը։
«Խրախուսելով Հայաստանի ռևանշիստական ուժերին՝ Սենատի բանաձևը չի ծառայում տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը և հեռու է բանաձևի վերնագրում նշված «կայուն խաղաղության խթանումից:
Փաստաթղթում արված պնդումները կեղծ են, զրպարտիչ ու բացահայտ սադրանք՝ խաթարելու բանակցությունները», - ասված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հաղորդագրությունում:
Արտգործնախարարությունը հատուկ ընդգծել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված անբաժանելի տարածքն է: