ՌԴ Պետդումայի պատգամավոր. Ֆրանսիացի սենատորների որոշումը ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն

irevanaz.com

ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ ըստ տրամաբանության՝ Ղարաբաղի մասին բանաձև ընդունած Ֆրանսիայի սենատի հաջորդ քայլը պետք է լինի Ղրիմի՝ որպես Ռուսաստանի տարածք ճանաչումը:    
Շերեմետը նշել է, որ հակառակ դեպքում՝ Ֆրանսիացի սենատորների Լեռնային Ղարաբաղի մասին որոշումը ոչ այլ ինչ է, քան երեսպաշտություն:
Նա ընդգծել է, որ եթե ֆրանսիական կողմը իսկապես մտահոգված լիներ մարդկանց ճակատագրով, ապա վաղուց կփորձեր կանխել այս հակամարտությունը, թույլ չտալ, որ արյուն թափվի, ինչպես դա արեց Ռուսաստանը՝ այնտեղ ուղարկելով իր խաղաղապահներին:
«Այսօր Ֆրանսիայի սենատի որդեգրած դիրքորոշումը կարող է միայն բերել հակամարտության սրման», - ընդգծել է պատգամավորը:



Читайте также

Оставить комментарий