ՄԻԼԼԻ ՄԵՋԼԻՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ՝ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՄ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲՈԼՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԵՏ
Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևի կապակցությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի կառավարության վարած հակաադրբեջանական քաղաքականության, այդ թվում՝ մինչ այժմ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներում մեր երկրի դեմ ընդունված բանաձևերի պատճառով, երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են պատմության մեջ ամենացածր մակարդակի վրա և ըստ էության կարելի է համարել կասեցված։
Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը առաջարկել է Ադրբեջանի Հանրապետության կառավարությանը՝ պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, սառեցնել Ադրբեջանում ֆրանսիացի պաշտոնատար անձանց բոլոր ակտիվները, դադարեցնել բոլոր տնտեսական կապերը Ֆրանսիայի հետ, բոլոր ֆրանսիական ընկերությունները դուրս բերել Ադրբեջանից, այդ թվում՝ Total-ը, և թույլ չտալ ֆրանսիական ընկերություններին մասնակցել Ադրբեջանի պատվերով իրականացվող որևէ նախագծի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է՝ քայլեր ձեռնարկել Կանակայի, Մաոհի Նուիի և Կորսիկայի անկախությունը ճանաչելու ուղղությամբ։