ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-Ն՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՀԻՄՆ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐԵՎԷ ՀԻՄՔ ՉՈՒՆԵՆ
Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական մամուլի հարցին՝ Ֆրանսիայի քաղաքացու կալանավորման հետ կապված Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարության մասին։
Դիվանագետն ասել է.
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները Ֆրանսիայի քաղաքացու անհիմն ձերբակալման վերաբերյալ, որևէ հիմք չունեն։ Այս անհիմն հայտարարությունը իրականության խեղաթյուրում է, Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձ:
Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Մարտին Ռիանը դեկտեմբերի 4-ին բերման է ենթարկվել ԱՀ ՔՕ 276-րդ հոդվածով նախատեսված արարք (լրտեսություն) կատարելու կասկածանքով։ Ավելի ուշ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։
Ադրբեջանական կողմը, միջոցներ ձեռնարկելով Ֆրանսիայի հիշյալ քաղաքացու նկատմամբ, ամբողջությամբ պահպանել է ազգային օրենսդրությունը և իր միջազգային պարտավորությունները։ Կասկածյալի ձերբակալությունից հետո Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները մի քանի անգամ այցելել են նրան և լիովին տեղյակ են քրեական գործին։
Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բանավոր նոտա է ուղարկել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ուսումնասիրելու նշված անձի և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների համագործակցության հարցը, ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալուց և համագործակցելուց։ Այդ կապակցությամբ դեսպանատան նշված երկու աշխատակիցներն Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և այդ քննչական միջոցառումներին»։