ՀՈՒԼՈՒՍԻ ՔԸԼԸՉ. ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԲԱՆԱՁԵՎԸ ԴՈՒՐՍ Է ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը դուրս է տրամաբանության ու օրենքի շրջանակներից։
Այս մասին ուրբաթ օրը ասել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, IMZA սոցիալական զարգացման աջակցության հասարակական ասոցիացիայի ղեկավար, Թուրքիայի և թյուրքական աշխարհի երէցների միության համանախագահ Հուլուսի Քըլըչը։
Նա նշել է, որ այս բանաձևի ընդունումը վկայում է այն մասին, որ Ֆրանսիայի Սենատի մակարդակը իջել է հայկական սփյուռքի մակարդակին։
«Մենք չգիտենք, թե Ֆրանսիայի Սենատն ինչ ակնկալիքներ ունի հայկական սփյուռքից։ Սակայն դրանք կան, եթե ընդունվել է այս կողմնակալ բանաձևը, որը միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին։ Դա նաև խոչընդոտներ է ստեղծում ընթացող խաղաղ բանակցությունների համար։ ՄԱԿ-ի չորս բանաձևերի տակ ստորագրել է նաև Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը։ Այնպես որ, Ֆրանսիան հակասում է ինքն իրեն», - ասել է Քըլըչը:


Читайте также

Оставить комментарий