ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՍԵՆԱՏԻ ՀԱՅԱՄԵՏ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Ֆրանսիայում բնակվող ադրբեջանական համայնքը խստորեն դատապարտել է Սենատի 6 անդամների ներկայացրած հակաադրբեջանական բանաձևի նախագիծը։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեում։
Սենատին և Ֆրանսիայի հանրությանը ուղղված դիմումում ասվում է, որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիները վճռականորեն մերժում են այս բանաձևի նախագիծը։
Նշվում է, որ Ֆրանսիայի ադրբեջանական համայնքը իր պատմական հայրենիքի հասցեին անհիմն մեղադրանքներն ընկալում է որպես մեղադրանքներ իր հասցեին. «Բանաձևի նախագիծը հանդիսանում է միանգամայն կողմնակալ և միակողմանի հայացք՝ Հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին: Բանաձևի նախագծում ընդհանրապես հաշվի չի առնվել հակառակ կողմը՝ միլիոնավոր ադրբեջանցիներ, նրանց ցավը, տխրության ու հարազատների կորստի զգացումը։ Այս նախագծում մեզ վերապահված է միայն ագրեսորի դերը։ Նման կողմնակալ վերաբերմունքը, նախապատվությունը մի ազգի և խտրականությունը մյուսի նկատմամբ՝ ազգային անհանդուրժողականության, ռասիզմի դրսևորում է»։


Читайте также

Оставить комментарий