ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԲԱՆԱՁԵՎԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹՂԹԻ ԿՏՈՐ

ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՅԴ ԲԱՆԱՁԵՎԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ՔԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԹՂԹԻ ԿՏՈՐ«Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում հայկական սփյուռքի և լոբբիի ազդեցության տակ գտնվող մի խումբ սենատորների կողմից ներկայացվել էր՝ «Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման մասին» թիվ 145 բանաձևը, որը քննարկվել և ընդունվել է նորյեմբերի 25-ին։
Նախ և առաջ կցանկանայի ընդգծել, որ Ադրբեջանի համար այդ բանաձևը ոչ այլ ինչ է, քան սովորական թղթի կտոր։ Միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտումների հետ միասին, հանուն քաղաքական նեղ պատվամոլությունների ընդունված այդ թղթի կտորը՝ Ֆրանսիայի, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի, ինչես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի գործունեության հետ կապված լուրջ հարցեր է առաջացնում»։
Այդ մասին՝ Ֆրանսիայի Սենատի կողմից մարիոնետական «ԼՂՀ»-ն ճանաչելու մասին բանաձևի ընդունման հետ կապված իր մեկնաբանություններում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը։
Նա նշել է, որ Սենատի այդ սադրիչ քայլը հանդիսանում է՝ Ֆրանսիայի քաղաքական շրջանների կողմից ավանդական հայամետ դիրքորոշման դրսևորում.
«Մոռանալով, որ միջնորդ երկիրը պետք է լինի անաչառ և արդար, Ֆրանսիայի բացահայտ հայամետ դիրքորոշումը դարձել է՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով կարգավորելու հիմնական գործոններից մեկը։ Հատկապես նման աջակցությունն է ագրեսիվ Հայաստանին դրդել՝ ստատուս քվոն շարունակելուն և օկուպացիայի փաստը ուժեղացնելուն։
Մեծ ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ Ֆրանսիայի Սենատը 30 տարիների ընթացքում լռակյաց դիրքորոշում է ցուցադրել՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների օկուպացիայի, քաղաքացիական բնակչության սպանությունների, էթնիկական զտման, էկոլոգիական ահաբեկչության, մեր հողերում անօրինական վերաբնակեցման և ապօրինի տնտեսական գործունեության նկատմամբ։
Մենք կտրականապես ժխտում ենք՝ Ադրբեջանի և եղբայրական Թուրքիայի հասցեին կեղծ մեղադրանքները և զրպարտանքը, կտրականապես դատապարտում ենք՝ հակամարտության պատմական, քաղաքական և իրավական տեսակետների աղավաղման փորձերը, որոնք արտացոլվել են բանաձևի տեքստում։
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, իբր մարտական գործողություններին արտասահմանից վարձկան ահաբեկիչների ներգրավելու մասին պահանջները մինչև հիմա որևէ ապացույցներով չեն հաստատվել։ Դրանով հանդերձ, մեր համապատասխան կառույցների կողմից՝ Ֆրանսիային են հասցվել Ադրբեջանի տարածքներում մարտերին Հայաստանի զինված ուժերի շարքերում Ֆրանսիայի քաղաքացիներ հանդիսացող վարձկանների մասնակցության մասին փաստեր և ապացույցներ։
Մենք բանաձևը համարում ենք Ֆրանսիայում աճող իսլամաֆոբիայի ակնառու օրինակ։ Ֆրանսիայում աշխարհիկ և ազատ մամուլի հովանու տակ իսլամական կրոնի և մահմեդականների դեմ անցկացվող խտրականությունը և հալածանքները հիշեցնում են այդ երկրում երբեմն տիրած և մինչև օրս շարունակվող հակասեմիտիզմի մասին։
Ֆրանսիայի Սենատը նպատակաուղված խուսափում է՝ մարտերի 44 օրերի ընթացքում հակամարտության տարածաշրջանին մոտիկ և հեռու գտնվող խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների, էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի դեմ Հայաստանի սադրանքների դատապարտումից, անխղճորեն մեղադրելով Ադրբեջանին, որի գյուղերը, ավանները և քաղաքները ենթարկվել են հրթիռակոծումների, և որտեղ սպանվել են քաղաքացիական անձիք։
Ֆրանսիայի հայամետ քաղաքական շրջանները պետք է հասկանան, որ Ադրբեջանը իր հողերում է պատերազմ անցկացրել օտարերկրյա օկուպացիոն ուժերի դեմ, և այդ հողերը հանդիսանում են միջազգային իրավունքով հաստատված Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ։ Ոչ մի ուժ չի կարող Ադրբեջանին մեղադրել դրանում և պահանջել այդ տարածքներից Ադրբեջանի ԶՈւ-երի դուրս բերումը։
2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված համատեղ հայտարարությամբ դադարեցվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան և սկսվել են տարածաշրջանում խաղաղության հաստատման գործնական միջոցներ։
Ցավոք, հարկ է նշել, որ, որքան պարադոքսային է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիան ձգտում է խափանել այդ համաձայնությունը և նորից բորբոքել հակամարտությունը։ Ֆրանսիյի կողմից, վերջին ժամանակներում մեր երկրի դեմ մի շարք միջազգային կազմակերպություններում անցկացվող քաղաքականությունը լուրջ մտահոգություն և հարցեր է առաջացնում Ադրբեջանի մոտ։
Եթե Ֆրանսիայի Սենատը այդպես «մտահոգվեր» արդարության, միջազգային իրավունքի մասին, ապա տրամաբանական կլիներ քննարկել Մայոտտա կղզու (Կոմորական կղզիներ) հարցը, որը ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեայի բանաձևերի և Չմիավորման շարժման որոշումների համաձայն, հանդիսանում է գաղութարարության վերջին օրինակներից մեկը։
Մենք այդ բանաձևի ընդունումը գնահատում ենք, որպես Ֆրանսիայի քաղաքականության և պարլամենտարիզմի համար ամոթալի քայլ։ Ֆրանսիայի կառավարությունը պետք է նման սադրիչ քայլերի անթուլատրության հարցով հայտնի իր պաշտոնական դիրքորոշումը և դատապարտելով բանաձևը՝ աջակցություն հայտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։



Читайте также

Оставить комментарий