ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՄԵՆՔ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՄԵՐԺՈՒՄ ԵՆՔ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՆԻԿՈԼԱՍ ՇՄԻԹԻ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ, ԱՆՀԻՄՆ ԵՎ ԼԻՈՎԻՆ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
Մենք կտրականապես մերժում ենք զբաղվածության և սոցիալական իրավունքների հարցերով եվրոպական հանձնակատար Նիկոլաս Շմիթի անընդունելի, անհիմն և լիովին կողմնակալ հայտարարություններն ընդդեմ Ադրբեջանի, որոնք հնչեցվել են հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանում քննարկումների ժամանակ հնչած անհիմն պնդումները։
«Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) պատրաստած հայտարարությունը լիովին կտրված է իրականությունից և իրենից ներկայացնում է Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական անհաջող փորձ։
Պնդումները, թե Ադրբեջանի որոշ քաղաքացիներ քրեական պատասխանատվության են ենթարկվում իրենց քաղաքական հայացքների համար, կամ որ որպես լրագրող կամ մարդու իրավունքների պաշտպան ներկայացող անձանց նկատմամբ քրեական գործերը, իբր, քաղաքական դրդապատճառներ ունեն, լիովին սուտ են:
EEAS-ի և Եվրախորհրդարանի այս վնասակար դիրքորոշումը վաղուց ապացուցել է իր անարդյունավետությունը և միայն բարդացնում է Ադրբեջանի և Եվրոպայի հարաբերությունները»,- նշել է Հաջիզադեն։
Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրամիության կառույցների լիակատար անտարբերության ֆոնին Ադրբեջանի դեմ Հայաստանի երկարամյա ագրեսիայի, ԵՄ որոշ երկրներում մարդու իրավունքների համակարգված խախտումների, իսլամաֆոբիայի աճի և զզվելի նեոգաղութային քաղաքականության հանդեպ, եվրահանձնակատարը բարոյական իրավունք չունի խոսելու Ադրբեջանում մարդու իրավունքների կամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի մասին: