ԱԳՆ. ՄԵՆՔ ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻ ԱՆՀԻՄՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ. ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՆՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։
«Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունք չի տա։
Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է գրեթե հինգ ամիս տևած կայունությունը, անընդունելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխանի համար: Պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»,- ընդգծել են ԱԳՆ-ում։