ԲԱՔՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՄԵՐԺՈՒՄ Է ԷՄԱՆՅՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՍՑԵԱԳՐԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ
Բաքուն դատապարտում և մերժում է հոկտեմբերի 27-ին Բրյուսելում Երամիության խորհրդի նիստում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի՝ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքը:
«Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնալու մասին ծիծաղելի է և անընդունելի:
Տասնամյակներ շարունակ միջնորդ հանդիսանալով՝ Ֆրանսիան աչք է փակել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մոտ 20 տոկոսի օկուպացիայի վրա և խրախուսել է անջատողականությունն ադրբեջանական տարածքներում: Ֆրանսիան երբեք չի իրականացրել հաջող միջնորդական ջանքեր», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:
Ըստ գերատեսչության, Ֆրանսիայի միջնորդությունը «նախկին հայ-ադրբեջանական հակամարտությունում ավարտվել է Մինսկի խմբի հետ»: