ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՖՈՆԻՆ ՄԱԿՐՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արգասիքն են։ Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում... Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման կողմնակալ հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում: