Ալի Հասանով. «Ղարաբաղյան հակամարտության ձգձգումը պատերազմն անխուսափելի է դարձնում»

irevanaz.comՀայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ձգձգումը անխուսափելի է դարձնում դրա կարգավորման ռազմական սցենարը:
Այս մասին, ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հասարակական և քաղաքական հարցերով օգնական, նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովը:
«Մինսկի խմբի անկարող գործունեությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկակի մոտեցումը այս հարցի նկատմամբ, ՄԱԿ-ի բանաձևերի հանդեպ անտարբեր մոտեցումը Ադրբեջանին և Հայաստանին դրդում են պատերազմի», - ասել է Ալի Հասանովըը:
Նրա խոսքով, հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հիմնականում շարունակվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում: 
Ալի Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանը դեռ հույս ունի այդ ձևաչափի հետ կապված:
«Սակայն, ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի անկարող գործունեությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկակի մոտեցումը այս հարցի նկատմամբ, ՄԱԿ-ի բանաձևերի հանդեպ անտարբեր մոտեցումը Ադրբեջանին և Հայաստանին դրդում են պատերազմի: Եթե բանակցությունները շարունակվեն նույն ձևով, եթե Հայաստանը շարունակի բանակցությունների իմիտացիա անել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները և ՄԱԿ-ը ճնշում չգործադրեն Հայաստանի վրա, ապա պատերազմն անխուսափելի է», - կրկնել է Ալի Հասանովը:  
Նրա խոսքով, այս ամենը կարող է Հարավային Կովկասում նոր պատերազմի բռնկման պատճառ դառնալ:
«Որովհետև Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների կորստի հետ: Պարոն նախագահը (Իլհամ Ալիևը) բազմիցս անգամ հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է իր լուծումը գտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա մեր ազգային իրավունքն է, որը հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի վրա», - հայտարարել է նախագահի օգնականը:



Читайте также

Оставить комментарий