Սերգեյ Լավրով. «Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բանարցությունները տարվում են Բաքվի և Երևանի միջև»
Այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված բանարցությունները տարվում են Բաքվի և Երևանի միջև: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 15 երկրների ներկայացուցիչների հետ տեսակապով հանդիպմանը՝ պատախսանելով Լեռնային Ղարաբաղի մասին Ադրբեջանի ներկայացուցչի հարցին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ, որոնք առաջին հերթին ենթադրում էին ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և անցում կարգավորմանը։ Դրանցում, այո, հաստատվում էր Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սակայն հենց նրանցում նաև կար պահանջ՝ դադարեցնել պատերազմն ու անցնել բանակցություններին։
Այդ ժամանակից բանակցություններին անցել են, և ոչ մեկ անգամ։ Եղել են այսպես կոչված Քի Վեսթի պայմանա վորվածությունները 2001թ․-ին, եղել են հաջորդող պայմանա վորվածություններ տարբեր ձևաչափերով՝ Ղարաբաղի մասնակցությամբ, առանց Ղարաբաղի մասնակցության։ Այժմ ձևավորվել է Բաքու-Երևան, Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիա, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ձևաչափը։ Այս ձևաչափն օգտակար է, լավ է», ասել է Լավրովը:
Նա նշել է, որ կան Մադրիդյան սկզբունքներ, փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՌԴ կողմից 2010-2011թ․-ներին՝ այսպես կոչված Կազանյան փաստաթուղթը, և կա նախագիծ, որը 1 տարի առաջ՝ ապրիլին, Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տարածվել են և որոնք այժմ ակտիվ քննարկվում են։
«Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորում՝ հիմնված փուլային մոտեցման վրա: Առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծումը`Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում և տրանսպորտի, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում: Համոզված եմ, որ երբ մենք կգանք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կլինի ամենակարևոր քայլը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման գործում։ Նրանք պահանջում էին վերջ տալ պատերազմին և սկսել բանակցել», - նշել է Լավրովը:
Սա հենց այն է, ինչին մենք ձգտում ենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։