Սերգեյ Լավրով. Ղարաբաղի վերաբերյալ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը

irevanaz.com

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, աջակցում է՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը և բոլոր ջանքերը գործադրում է դրա համար»:
Ինչպես հայտնել են՝ Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնում, այս մասին՝ Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպմանը ասել է՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին. «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է: Կարգավորման գործընթացում ռուսական կողմը հանդես է գալիս՝ օկուպացված 5 շրջանների վերադարձի, տարածքում խաղաղապահների տեղակայման և տրանսպորտային ու ենթակառուցվածքային համակարգի վերականգնման օգտին»:



Читайте также

Оставить комментарий