Լավրով. Ձևավորվել են չափանիշներ, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել ԼՂ հակամարտության կարգավորման համար

irevanaz.com

Ձևավորվել են կոնկրետ չափանիշներ, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների առջև:
«Ռուսաստանը մասնակցում է տարբեր հակամարտությունների կարգավորման համար պայմանների ստեղծման միջազգային ջանքերին, դա վերաբերում է նաև ղարաբաղյան հակամարտությանը: Այդ խնդրի կարգավորման համար ստեղծվել է Մինսկի խումբը, որում համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Վերջին 18 տարում քիչ բան չի արվել: Ձևավորվել են սկզբունքներ, որոնք արտացոլում են և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները, և Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները: Այնտեղ ձևավորվել են կոնկրետ չափանիշներ, որոնք անհրաժեշտ է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար», - ասել է Լավրովը:



Читайте также

Оставить комментарий