Աուդրոնյուս Աժուբալիս. «Ղարաբաղյան հակամարտության շուրջ աճող լարվածությունը տագնապ է առաջացնում»

irevanaz.comԼեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ աճող լարվածությունը տագնապ է առաջացնում։

Այդ մասին հայտարարել է՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվիայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, երեք շաբթի ելույթ ունենալով՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում։

«ԵԱՀԿ-ի դերը՝ այդ ձգձգված հակամարտության կարգավորման հասնելու գործում կպահպանվի՝ Մինսկի խմբի համանախագահների առավել ակտիվ մասնակցության  ճանապարհով։ Ես հակամարտության կողմերին՝ վստահության ամրապնդման համար միջոցառումների իրականացման կոչ եմ անում՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների անհապաղ դուրս բերումը, և ԵԱՀԿ-ի մոնիտորինգային գործունեության ամրապնդումը», - ասել է Աժուբալիսը։

Նրա խոսքերով, Լիտվայի նախագահությունը կնպաստի՝ Հարավային Կովկասի հակամարտությունների գոտում գտնվող համայնքների միջև վստահության ամրապնդմանը և լարվածության թուլացմանը։



Читайте также

Оставить комментарий