Աուդրոնյուս Աջուբալիս. «ԵԱՀԿ-ը կուժեղացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումները»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատասխանատվությունը կրում են հակամարտող կողմերը:
Այս մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը:
«Ինձ անհանգստացնում են վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի ավելացումը: Միեւնույն ժամանակ ես ողջունում եմ ռազմագերիներին փոխանակելը, որի համաձայնությունը ձեռք է բերվել Աստրախանում: Ես գիտեմ, որ լուծումը բարդ է լինում, եւ առաջընթացը դանդաղ է ընթանում: Մենք կաջակցենք ԵԱՀԿ ՄԽ-ի էլ ավելի ակտիվացմանը, որպեսզի նոր խթան հաղորդենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական բանակցություններին»,- ասել է նա:
Աժուբալիսն ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ Լիտվայի գերակա խնդիրներից է երկխոսության բաց պահելը, ինչպես նաեւ սրման բացակայության երաշխավորումը:
«Մենք կպահպանենք հրապարակայնությունը եւ թափանցիկությունը` վստահություն կառուցելու, ինչպես նաեւ լարվածությունը նվազեցնելու համար: Ամենափոքր առաջընթացն անգամ՝ փոխում է մարդկանց կյանքը», - նկատել է նա:
Աժուբալիսն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության՝ ձգձգվող հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Գեդրյուս Չյակուոլիսը փետրվարին այց կկատարի Հայաստան եւ Ադրբեջան: Նա երկխոսություն կսկսի կողմերի հետ եւ կնախապատրաստի Աժուբալիսի՝ գարնանը տարածաշրջան կայանալիք այցը: