ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՒԿԱՇԵՎԻՉ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՄԵՂՄ ԱՍԱԾ, ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԵՇՏ ՉԷ»
«Ղարաբաղյան հակամարտության հարցում իրավիճակը, մեղմ ասած, հեշտ չէ»:
Այս մասին Ազգային լրատվական ծառայությում անցկացված՝ Մոսկվա-Վիեննա տեսակամրջի ժամանակ ասել է՝ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Պատասխանելով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակի և խնդրի կարգավորման գործընթացում՝ մոտ ապագայում որևէ հատուկ միջոցների ընդունմանը վերաբերող հարցին, ռուսաստանցի դիվանագետը ասել է, որ իրավիճակը հեշտ չէ:
«Ինչ վերաբերում է այն միտումներին, որոնք մենք նկատում ենք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ես առայժմ դժվարանում եմ խոսել այդ մասին: Թեման բարդ է, բազմաբնույթ, դրանով ըստ էության զբաղվում է Մինսկի խմբի համանախագահների «եռյակը»:
Մենք ակնկալում ենք մոտ ապագայում համանախագահների ժամանումը Վիեննա՝ Մինսկի խմբի մասնակիցներին տեղեկացնելու համար: Իհարկե, մեղմ ասած՝ իրավիճակը հեշտ չէ: Բայց մեծ հետադարձություններ չկան, զինված գործողությունները կանխվել են: Եվ իմ կարծիքով՝ ես կարող եմ այդ մասին դատել ԵԱՀԿ Մշտական խորհրդում քննարկումներից, հակամարտող կողմերի միջև բանավեճը փոքր-ինչ կորցրել է իր սրությունը: Ինձ թվում է, որ կողմերը ձգտելու են նրան, որպեսզի օգտագործել հետագա հնարավորությունները՝ քաղաքական կարգավորման պարամետրերի շուրջ լուրջ քննարկումների համար պայմանաններ ստեղծելու վերաբերյալ: Ես ձեզ նույնպես կցանկանայի կկողմնորոշվել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» համաձայնեցված հայտարարություններին, որոնք վայելում են մասնակից բոլոր 57 երկրների աջակցությունը», - ընդգծել է Ա.Լուկաշևիչը: