Ժոզե Մանուել Բարրոզո. «Խոջալուի օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին»

irevanaz.comԵվրոպա-Ադրբեջան Միությունը (ԵԱՄ) տեղեկատվական արշավ է իրականացնում օկուպացված ադրբեջանական տարածքներում գտնվող Խոջալուի օդանավակայանը վերագործարկելու Հայաստանի փորձերի կապակցությամբ:
Այդ արշավի շրջանակներում ԵԱՄ-ի բելգիական ներկայացուցչությունն ընդգծել է, որ Խոջալուի օդանավակայանի վերաբացումն անթույլատրելի է, քանի որ դա հակասում է Չիկագոյի կոնվենցիային և Քաղաքացիական ավիացիայի միջազգային իրավունքին: Ներկայացուցչությունը դիմել է մի շարք եվրոպական երկրների: Այդ դիմումներին պատասխան է ստացվել մի շարք պաշտոնական մարմիններից, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոից: 
Իր նամակում Եվրահանձնաժողովի նախագահը հատուկ ընդգծել է, որ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում առաջընթացի հասնելու համար պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը: 
«Ինչ վերաբերում է Խոջալուի օդանավակայանին, ապա Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հուլիսին արած հայտարարություններին: Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել, որ այդ օդանավակայանի վերագործարկումը կարող է սրել իրավիճակը: Այդ օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին»:  
Պատասխան նամակում նաև ասված է, որ Եվրամիությունը կողմերին կոչ է արել գործել միջազգային իրավունքի շրջանակներում: «Այդ օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությանը խոչընդոտելու համար»: 



Читайте также

Оставить комментарий