Ադրբեջանի ԱԳՆ անհանգստացած է՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզույի ելույթի խեղաթյուրման առնչությամբ
Ադրբեջանի արտգորնախարարությունն անհանգստացած է՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզույի ելույթի խեղաթյուրման առնչությամբ:
2010 թվականի հունվարի 13-ին Ադրբեջան կատարած այցի ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բարրոզուն խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ նշել է. «Եվրամիությունը իհարկե աջակցում է գործընկերությանը, աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և պատրաստ ենք ֆինանսավորել՝ այն սկզբունքները, որոնք կարող են վստահություն ստեղծել»:
Արտաքին գործերի նախարարությունը խորն անհանգստությամբ հայտնում է, որ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում՝ Ժոզե Մանուել Բարրոզույի՝ տեղի ու արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների առջև ունեցած ելույթը տրվել է կրճատումներով: Առավել ևս, ելույթի այն մասը, որտեղ Ժոզե Մանուել Բարրոզուն խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցման մասին՝ փոխարինվել է այլ մտքերով:
Արտգործնախարարությունը հայտնում է այն, որ ափսոսանք ու սրտնեղություն առաջացնող այդ փաստը կարող է հարցի տակ դնել Եվրամիության հետ Ադրբեջանի հարաբերությունները, փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը:
Արտգործնախարարությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ Ադրբեջանական հանրապետությունը ՄԱԿ, ԵԱՀԿ, և մի շարք այլ միջազգային կազմակերպություններ անդամագրվել է այն սահմաններով, որոնցում նա գտնվել է ՍՍՀՄ-ի կազմում եղած ժամանակ:
Ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ճանաչվել է աշխարհի բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Հայաստանի:
Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում՝ Ժոզե Մանուել Բարրոզույի ելույթի նման փոփոխությունները գնահատվում է որպես՝ դրան բացասական իմիջ տվող քայլ, միաժամանակ հակասելով Եվրոմիության և Ադրբեջանի միջև 1999 թվականին ստորագրված համաձայնության ոգուն: