Ժոսեպ Բորել. Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը
Եվրամիությունը, ինչպես միշտ, հավատարիմ է աջակցելու իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:
Այդ մասին ասվում է՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոսեպ Բորելի պաշտոնական պատասխանում:
«Եվրամիությունը շարունակում է հավատարիմ մնալ վեճերի խաղաղ կարգավորման համար հաստատված ձևաչափերին: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում ԵՄ-ն շարունակում է աջակցել՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի ջանքերին և առաջարկություններին, որոնք ուղղված են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ներառյալ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ: