Մեհմեթ Սայիթ Քիրազօղլու. «Ղարաբաղի վերաբերյալ ստատուս-քվոն անընդունելի է»

irevanaz.com

Հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ստատուս քվոն անընդունելի է և անկայուն:
Այդ մասին՝ Վիեննայում Քաղաքական հարցերի և անվտանգության կազմակերպության ընդհանուր կոմիտեի ձմեռային նստաշրջանում ասել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության անդամ Մեհմեթ Սայիթ Քիրազօղլուն:
Նրա խոսքով, Թուրքիան հավատարիմ է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ջանքերին:
«Թուրքիան Հարավային Կովկասում անվտանգության և կայունության տեսանկյունից կարևոր երկիր է և պատրաստ է նպաստել տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա մենք ուզում ենք կրկին անգամ ընդգծել, որ ստատուս-քվոն անընդունելի է և անկայուն:
Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հավատարիմ է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան հակամարտության երկարաժամկետ կարգավորման վերաբերյալ իր ջանքերին»,- նշել է Մ. Քիրազօղլուն:



Читайте также

Оставить комментарий